Ծնողն ընկել էր դռնեդուռ
Միայնակ մայր Մերի Մարտիրոսյանը իր երկու 2 հաշմանդամ երեխաներին ստիպված է խնամել ընդամենը 36 հազար դրամ նպաստով։
«Ես չունեմ կողքից ոչ մի աջակցություն,ես բազմաթիվ անգամներ եմ դիմել, քանի որ ես օրվա առաջին կեսը զբաղվում եմ երեխաներով, 2-րդ կեսը ես ընկնում եմ դռնեդուռ, որպեսզի հայթայթեմ տան վարձի գումար, գումար այն ամենի համար, որոնք կօգնեն իմ երեխաներին ոչ միայն կրթություն ստանալ,այլ նաև ապրել»,-ասաց նա։
Բարձրագույն կրթույթուն ունեցող կինը չի կարող նաեւ աշխատանք գտնել, քանի որ երեխաներին խնամող չկա։
Աղջիկը՝ 12 ամյա Սիրանուշը, երազում է բժշկուհի դառնալու մասին, բարձր առաջադիմություն ունի նաեւ դպրոցում:
«Ընկերներս ինձ լավ են վերաբերվում, ինձ օգնում են աստիճանով բարձրանալ» ,- ասում է 12 ամյա Սիրանուշը։
Երեխաները հաճախում են Երեւանի Գայի անվան հանրակրթական դպրոց։
Աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի տվյալներով բազմաթիվ հաշմանդամ երեխաներ սկսել են հանրակթական դպրոց հաճախել, ինչի արդյունքում հատուկ դպրոցների թիվը կրճատվել է ։
«Այսօր 2400 երեխա ունենք ,որ այդ ծրագրով սովորում է և մենք կոտրել ենք այն կարծրատիպը,որ հաշմանդամություն ունեցող երեխան պետք է սովորի հատուկ դպրոցում» ,- ընդգծեց նա ։
Տիկին Բաղդասարյանը կիսում է հաշմանդամների եւ նրանց հարազատների դժգոհությունները եւ խոստովանում. « Չկան մատչելիության պայմաններ։ Ճիշտ է քայլեր արվում են, ուղղակի տեմպերը մեզ չեն բավարարում, սակայն լուրջ խնդիրներ ունենք մատչելիության ապահովման հարցում»։
Տիկին Բաղդասարյանը առաջընթաց է համարում նաեւ այն, որ ի տարբերություն սովորական երեխանների հաշմանդամների համար բուժումն անվճար է մինչեւ 18 տարեկանը: Այս հարցում նրա հետ համամիտ չեն հաշմանդամ երեխաների ծնողները։
«Իմ տղայի մեկ դեղը արժի 20 000 դրամ,երբ պարզեցինք, որ նա ուռոլոգիական խնդիրներ ունի, իսկ մեր թոշակը 18 000 էր, ես ընկել էի դռնեդուռ» ,- Ջեմմա Բաղդասարյանի հավաստիացումներին ի պատասխան նշեց Մերի Մարտիրոսյանը։