Մհեր Ենոքյանը՝ ճաղավանդակից դուրս (տեսանյութ)
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործը չի վերանայվի:
Այսօր Վերաքննիչ դատարանը արտագնա նիստում, որը տեղի ունեցավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մերժեց ընդդեմ գլխավոր դատախազության ներկայացրած ցմահ ազատազրկվածի բողոքը:
Հիշեցնենք, որ 17 տարի անց պաշտպանական կողմը պարզել է, որ գործում ընթերական ճանաչված անձինք գոյություն չունեն։
Այս անգամ նիստին մասնակցում էր Մհեր Ենոքյանը, որը դատարանում հայտարարեց, թե գործում բազմաթիվ հարցականներ եւ բացեր կան, բայց փաստն այն է, որ սպանությունը կատարվել է ոչ թե շահադիտական նպատակներով, ինչպես նախաքննության մարմին է ներկայացրել, այլ ազգային հողի վրա։
Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշման վրա, ցմահ ազատազրկված ի հայտարարությունը որեւէ ազդեցություն չունեցավ:
Մհեր Ենոքյանի պաշտպան Վահագն Մանուկյանը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել։
Այսօր դատավորը դատական նիստի ընթացքում նկարահանումներն արգելվեց, փոխարենը թույլ տվեց, որպեսզի Մհեր Ենոքյանը դատական նիստին մասնակցի ճաղավանդակից դուրս։
Ի դեպ, պաշտպան Վահագն Մանուկյանը եւ Մհեր Ենոքյանը այսօր հերթով էին նստում, քանի որ «Նուբարաշեն» ՔՀԿ-ի դահլիճում նրանց միայն մեկ աթոռ էր հատկացվել: