Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միգրացիան միշտ առջեւում է (տեսանյութ)

Հասարակություն
c7fae2022b7491d0862059c5f12b498e

ՀՀ նախագահի պաշտոնական կայք բավականին վատ վիճակում է գտնվում, նրա թափանցիկության աստիճանը 29,90 տոկոս է։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ներկայացրերց կոմիտեի կողմից իրականացված «ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի 2 - րդ մոնիտորինգի» արդյունքները։

Կոմիտեի նախագահի խոքերով մոնիտորինգը իրականացվել է 170 չափնիշներով, որից 150 -ը բովանդակային են, իսկ 27 -ը տեխնիկական։ Ուսումնասիրվել է 52 կայք.

«Մոնիտորինգի 2 -րդ փուլի ընթացքում ամենակարևոր արդյունքն այն էր, որ պետական մարմինների կայքերը նախորդ տարվա համեմատ բարելավվել են իրենց աշխատանքները, որի արդյունքում գրանցվել է տեղեկատվական թափանցիկության գործակցի նկատելի բարձրացում»,-ասաց նա։

Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ն անցկացրած մոնիտորինգի արդյունքները նշեց, որ առաջին երկու տեղերը զբաղեցնողները հատել են 60 տոկոսանոց թափանցիկության շեմը և բավականին լավ արդյունք ցույց տվել. «Առաջին տեղում հայտնվել է տարածքային կառավարման նախարարությունը, որը նախորդ անգամ էլ առաջինն է եղել և ավելի բարելավվելով իր աշխատանքը պահպանել է իր դիրքերը։Երկրորդ տեղում արդարադատության նախարարությունն է, երրորդում` Միգրացիոն պետական ծառայության կայքը, որը նախորդ մոնիտորինգի ժամանակ 26-րդ տեղում էր»։

Ըստ մոնիտորինգի տվյալնրի ամենավատ վիճակում գտնվում է ՀՌԱՀ-ի կայքը, որտեղ բացակայում է ամենաանհրաժեշտ տեղեկատվությունները, իրնց աշխատանքը բարելավվել են Դատախազության ու ԱԺ կայքերը:

Մասնագետը նաև ընդգծեց, որ մեծ բացթողումներ ունեն նաև առաջատար դիրքեր զբաղեցնող կայքերը . « Օրինակ տարաքածքային կառավարման նախարարության մոտ բացակայում է տարեկան բյուջեի վերաբերյալ հաշվետվությունը, չկա նաև մրցույթների թափուր տեղերի մասին տեղեկություն»: