Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները կանխել են վտանգը

Հասարակություն
c6ce161101710b23c69ee863ea3ffe56

Դեկտեմբերի 1-ին, ժամը 02.21-ին տեղեկություն է ստացվել, որ Փամբակ-Շահալի երկաթգծի 10-րդ կմ-ում այրվում է խոտածածկ տարածք, հնարավոր է վնասվեն երկաթուղին սնուցող էլեկտրական լարերը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հրշեջ-գնացքը՝ 12 աշխատակիցներով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարք» մասնաճյուղի 20 աշխատակից և Վահագնի գյուղից 8 բնակիչ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա բուսածածկ տարածք:
Ժամը 06.30-ի դրությամբ մարվել է Փամբակ-Շահալի երկաթգծին վտանգ ներկայացնող հատվածը` մոտ 3 հա բուսածածկույթ:

Ժամը 18.30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, և վերսկսվել առավոտյան:

Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհը մարվել է դեկտեմբերի 2-ին, ժամը 15.00-ին:
Այրվել է 15 հա խոտածածկ տարածք և կոճղեր:

Մահացել է հրդեհի հետևանքով

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Ղան¬դիլ¬յան 22 շենքի բնակարաններից մեկում առկա է ծխապատ գոտի և ներսում մահացած մարդ կա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ժամը 09.10-ի սահմաններում 26-րդ բնակարում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով:

Ննջասենյակում հայտաբերվել է 1957 թ. ծնված Արտուշ Մուրադյանի դին:

Ջերմահարվել են ննջասենյակի պատերը` 16 քմ մակերեսով, մասամբ այրվել է գույքը:

Մեքենան շրջվել է

Դեկտեմբերի 3-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 30 ԼՏ 872 պ/հ ավտոմեքենան (վարորդ Հ. Սիմոնյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի պատնեշին և կողաշրջվել: Պատահարի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.21-ին, մարվել` 02.38-ին: Այրվել է շարժիչի խցիկը:

Զոհեր և տուժածներ չկան:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։