A
A
Հայ Կաթողիկե Եկեղեցու հայրերը՝ ՀՀ քաղաքացի
Նոյեեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիսավոր պայմաններում Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան թեմերի առաջնորդ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին և Մխիթարյան Միաբանության Ընդհանուր աթոռակալի տեղապահ Հայր Վահան Ծայրագույն Վարդապետ Օհանյանին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրերը:
Ըստ Սփյուռքի նախարարության հաղորդագրության՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ ՀՀ սփյուռքի նախարարությանը վերապահված է հայ ազգի մեծագույն զավակներին և նշանավոր գործիչներին ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնելու արտոնությունը»
Հոգևորականները հուզմունքով ու պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանդիսավոր երդվեցին: