Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«SUBUTEX»-ն ամրացված էր ազդրին

Հասարակություն
a4e1b54b722a9df304f700ec12bd6635

Նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով` անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Գ.-ին այցելած քաղաքացի Ն. Ա.-ին:

Վերջինիս ազդրին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթավորված «SUBUTEX»-ի վեց հաբ:
Կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։