Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան ընկել է ձորը

Հասարակություն
0eebb09504b4b82fec68582960fa2255

Նոյեմբերի 27-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս գալով ճանապարհի բանուկ մասից՝ բախվել ճամփեզրի երկաթբետոնե արգելապատնեշին և ընկել ձորը:

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող երեք անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 1981 թ. ծնված Գևորգ Մարգարյանը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է Ոստիկանության մամլո ծառայությունը։