«Ազատության ճոճանակ»՝ Գյումրիում
Գյումրիում այսօր բացվել է հանրապետությունում նմանը չունեցող «Ազատության ճոճանակ»-ը:
«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը 2012թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Ազատության ճոճանակ» ծրագիրը` «Լիարժեք կյանք» ՀԿ կողմից ՀՀ-ում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ամեն ինչ մեզ համար, մեզ հետ» ծրագրի Փոքր Դրամաշնորհի շրջանակներում:
Հատուկ ճոճանակը, որ կառուցվել է Գյումրու «Պողոսյան պուրակում» եզակի է ոչ միայն Գյումրիում, այլև Հայաստանում:
Ամբողջ աշխարհում «Ազատության ճոճանակ» (Liberty Swing) խորհրդանշական անունով հայտնի այս ճոճանակը հատուկ նախագծված և կառուցված է անվասայլակով տեղաշարժվող մարդկանց համար` առանց տարիքային սահմանափակման:
«Ազատության ճոճանակ»-ը յուրահատուկ է նաև նրանով, որ հատուկ կառուցվածքի շնորհիվ,անվասայլակով տեղաշարժվող մարդիկ կարողանում են անվտանգ, անվասայլակով հանդերձ բարձրանալ ճոճանակի վրա՝ առանց կողմնակի օգնության: