Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկավարժականի դասերը հնարավոր է դադարեցվեն (տեսանյութ)

Հասարակություն
44279d816aac13bec72602b05cf78ee9

Մանկավարժական համալսարնի ուսանողների դասերն արեդն 10 օր է ուղեկցվում են աղմուկով: Համալսարանի հարևանությամբ «Լավանդա» դեղատուն շինարարություն է իրականացվում; « Օրվա ընթացքում տարբեր ժամերին մեծ աղմուկ է բարձրանում եւ ամբողջ դասապրոցեսը խանգարվում է: Նույնիսկ դասախոսը դադարեցնում է դասը՝ սպասելով աղմուկը մի փոքր համդարտվի», ասաց Մանկավարժական համալսարանի ուսանողներից Արման Աբրահամյանը:

Համալսարանի ղեկավարությունն աղմուկի մասին առաջին բողոքը ստացել է Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանից, քանի որ աղմուկի ժամերը ամենից շատ համընկնում են այս ֆակուլտետի դասաժամերին;

«Պատկերացրեք, որ մեր ակադեմիական ժամը 80 րոպե է: Այդ 80 րոպեի ընթացքում ուսանողը չգիտի դասախոսություն լսի, թե աղմուկ»,- ասաց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը:

Շինարարական աշխատանքները սկսվում են վաղ առավոտից և տևում են մինչև աշխատանքային օրվա ավարտը:

Համալսարանի Ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը բազմիցս փորձել է կապ հաստատել «Լավանդայի» սեփականատիրոջ հետ:

«Մեր հորդորներին եւ խնդրանքներին սեփականատերը չի արձագանքել: Սեփականատերը` Արայիկ Հայրապետյանն է»,- «Ա1+»-ին ասաց պարոն Թամազյանը:

Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը մի քանի անգամ առաջարկել է շինարարությունը շարունակել ուսումնական պրոցեսի ավարտից հետո:

Ի դեպ, մի քանի ժամ անց համալսարանից մեզ հայտնեցին, որ շինարարության պատճառով վնասվել է համալսարանի ջեռուցման խողովակը: Այն չվերականգնելու դեպքում 6000 ուսանողի համար դասերը ստիպված կդադարեցվեն: