Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ. Ջրծաղիկի համաճարակ չկա

Հասարակություն
af63d189640658c769ba49cfcf3bd24c

Մանկական կազմակերպություններում ջրծաղիկի տեղային բռնկումներ չեն արձանագրվել, այլ դիտվում են հատուկենտ դեպքեր: Ըստ ԱՆ-ի՝ Հրազդանի թիվ 6 դպրոցում ևս «համաճարակ» չկա։ Այստեղ նոյեմբերին արձանագրվել է ջրծաղիկով հիվանդացության 8 դեպք, «ինչը օրինաչափ է` նկատի ունենալով հիվանդության սեզոնային բարձրացումը»:

Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է ջրծաղկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգի իրականացումը, որի արդյունքները փաստում են, որ 2012թ-ին հանրապետությունում ջրծաղիկով հիվանդացության մակարդակը զգալիորեն ցածր է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Նշենք, որ ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային ծագման, օդակաթիլային եղանակով փոխանցվող, բարձր վարակելիությամբ հիվանդություն է և տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` վաղ մանկական տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: