Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը՝ «Տարվա մարդ» (տեսանյութ)

Հասարակություն
15aabe0ef2a5c506aaed4834dec79b05

«Դե ֆակտո» ամսագրի կողմից «Տարվա մարդ» մրցանակին արժանացավ շախմատիստ Լևոն Արոնյանը: Նախորդ տարի այս մրցանակին է արժանացել ֆուտլբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը:

«Այս մրցանակից դրված է նաև Հովիկ Աբրահամյանենց տանը, տրվել է Գագիկ Ծառուկյանին»,- գրոսմայստերին մրցանակը հանձնելիս՝ ասաց «Դե Ֆակտո» ամսագրի խմբագիր Մենուա Հարությունյանը: Ինչպես նշեց շախմատիստը՝ բոլոր սպորտսմենները սովոր են հաղթանակներից կամ հաջողություններից հետո ստանալ մրցանակներ, սակայն ուրախ է, որ արժանացել է «Տարվա մարդ» մրցանակին:

«Տարին դեռ չի վերջացել: Հուսով եմ, որ կկարողանամ տարվա իմ վերջին ամիսների խաղով արդարացնել ինձ տրված այս մրցանակը»,- ասաց շախմատիստը:

Լևոն Արոնյանը նոյեմբերի 29-ին մասնակցելու է Լոնդոնում անցկացվող շախմատի խոշոր մրցաշարին։

«Արդեն 3-րդ կամ 4-րդ տարին է, որ մասնակցում են այս մրցաշարին: Շատ ուրախ եմ, որ այս տարի էլ ունեմ նման հնարավորություն: Այս տարի շատ հետաքրքրի ֆորմատ կլինի, քանի որ մրցողներից մեկը լինելու է պատմության մեջ աշխարհի ամենաուժեղ կին շախմատիստուհին՝ Ջուդիթ Պոլգարը, և շատ հետաքրքրի կլինի հետևել նրա խաղին»,- ասաց Լևոն Արոնյանը:

Շախմատիստը նաև անդրադարձավ իր մոր՝ իր մասին գրքին,որի շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ։

«Կարծում եմ՝ շատ հետաքրքրի գրիք է: Այն պատմում է սպորտսմենի կյանքի մասին՝ մոր աչքերով: Ինձ համար այն շատ կարևոր է, քանի որ այդ գրքի մեջ գրվածները ես ինքս չէի հիշում»,- ասաց գրոսմայստերը: