Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար Երեւանի կենտրոնում

Հասարակություն
916f8161da98be452a4f4ba1311cc96e

Նոյեմբերի 23-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21010» և անհայտ վարորդի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Մերսեդես»-ը բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21010»-ի չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։