Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարբերությունն ըստ վետերանի

Հասարակություն
6971d5c581571e493235d261d316a819

Հայրենական Մեծ պատերազմի վետերան, վաստակավոր մանկավարժ, 90 ամյա Ալբերտ Նալբանդյանին ամենից շատ մտահոգում է այն փաստը , որ մեր երիտասարդները խուսափում են զինծառայությունից:

«Այն հայրենասիրությունը, որ մենք ունեինք պատերազմի ժամանակ, շատ կուզենայի, որ ունենար նաեւ մատաղ սերունդը: Մենք կամավոր մեկնեցինք ռազմաճակատ» ,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ալբերտ Նալբանդյանը:

19 տարեկան հասակում նա կամովին մեկնել է ռազմաճակատ եւ հասել մինչեւ Ավստրիա;

Ալբերտ Նալբանդյանը պատերազմի ժամանակ կապավոր է եղել եւ արժանացել է գերագույն գլխավոր հրամանատար Ստալինի շնորհակալագրին:

Ալբերտ պապը Ավստրիայի Բադենբադեն քաղաքի մոտ գերի է ընկել եւ հպարտությամբ է նշում, որ իրեն ազատել են հայ լեգիոնականները:

Վերադառնալով հայրենիք` բարձրագույն կրթություն է ստացել եւ արժանացել վաստակավոր մանկավարժի կոչմանը:

90- ամյա պատերազմի վետերանը ստանում է 100.000 դրամ թոշակ: Նա նշում է, որ չի սիրում նվնվալ, սակայն եթե զավակները չօգնեն, ինքն ու կինը այդ գումարով չեն կարող գոյատեւել:

Որպես Հայրենական պատերազմի մասնակից` Ալբերտը Նալբանդյանը տրոյլեբուսներից եւ ավտոբուսներից օգտվում է անվճար: Երբեմն միկրոավտոբուսների վարորդները շատ ջերմ են գտնվում եւ ուղեվարձ չեն վերցնում: Հայրենական պատերազմի վետերանը շատ է ոգեւորվում դրանից:

Ի դեպ, Ալբերտ Նալբանդյանը ցանկացել է մասնակցել նաեւ Ղարաբաղյան պատերազմին, սակայն տարիքի պատճառով թույլ չեն տվել: