Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«1988». մրցույթ

Հասարակություն
c9f8364c23c2a12c322e1bdda7e8e0c5

«Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» հիմնադրամը հայտարարել է «1988» խորագրով ստեղծագործական պատմվածքների մրցույթ: Մրցույթին մասնակցում են 18 պատմվածքներ, որոնք տեղադրված են կազմակերպության www.skilfound.com կայքում:

«1988» խորագրով մրցույթի անցկացումը նպատակ ունի պարզել, թե ինչպիսի՞ ճանապարհով պետք է ընթանար Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում, արդյո՞ք գլոբալ ու ետսովետական խնդիրներով է պայմանավորված ներկա արժեհամակարգային ճգնաժամը, ի՞նչ է պակասում մեզ այսօր աշխարհի լիարժեք մասնիկը դառնալու, դեպի նորարարական գաղափարները դառնալու ու Հայաստանի զարգացումն ապահովելու համար:

Մրցույթի հաղթողները որոշվել են պրոֆեսիոնալ անկախ հանձնաժողովի կողմից, որը հաշվի է առել պատմվածքների ստեղծագործականությունը, նորարարությունը, ոճը և կառուցվածքային ամբողջականությունը:
Զուգահեռաբար կազմակերպվել է նաև քվեարկություն facebook սոցիալական ցանցում: Մրցույթի հաղթողները կստանան դրամական պարգև` 1-ին տեղի համար 500 ԱՄՆ դոլարին համարժեք, 2-րդ տեղի համար 400 ԱՄՆ դոլարին համարժեք և 3-րդ տեղի համար 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Այս մասին հայտնում են հիմնադրամից։