Փոփոխվում է ուղեվարձի վերադարձման կարգը
2012թ. դեկտեմբերի 1-ից փոփոխություններ կկատարվեն «ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների համակարգում ուղեվարձի վերադարձման կարգի վերաբերյալ, ըստ որոնց՝
- գնացքի մեկնումից առաջ՝ 120 ժամից ոչ ուշ, տոմսի վերադարձման դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքն առանց պահումների,
- գնացքի մեկնումից առաջ՝ 24 ժամից մինչև 120 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքի 85%-ը,
- գնացքի մեկնումից առաջ՝ 2 ժամից մինչև 24 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքի 75%-ը,
- գնացքի մեկնումից 2 ժամ առաջ տոմսերը վերադարձման ենթակա չեն,
- տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին ամբողջությամբ վերադարձվում է լրացուցիչ ծառայությունների՝ այդ թվում սպիտակեղենի արժեքն ու ապահովավճարը:
Տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին չի վերադարձվում այն գնելու ժամանակ ծառայության դիմաց գանձված 600 դրամը:
Էլեկտրոնային տոմսերի արժեքը չի ներառում 600 դրամ տոմսի ձևակերպման ծառայության գումարը: Առցանց գնված տոմսերի ուղևարձի վերադարձը իրականացվում է «ՀԿԵ» ՓԲԸ տոմսարկղերում կանխիկ գումարով:
Այս մասին հայտնում է Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունը։