A
A
Ոսկու հանքից գողություն էր անում
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոտքի ոսկու հանքի բաց տարածքից հանքանյութի գողություն կատարելու պահին հայտնաբերել և բերման են ենթարկել 1961 թ. ծնված Խորեն Ս.-ին:
Նրա մոտ հայտնաբերվել է հող փորելու գործիքներ, ուրագ և բահ:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը։