Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատվել են պաշտոնից (տեսանյութ)

Հասարակություն
beb70a813b7b85caf97aa03aa2956452

Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումները ներկայացնող մի տեսանյութ: Նշանակվել է ծառայողական քննություն:

Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։

Իսկ տեսանյութի հեղինակները նոր տեսանյութ են տեղադրել.