A
A
Սպանված փաստաբանը հուղարկավորության էր գնացել
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ենթադրում է,որ փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանությունը կապված չէ իր մասնագիտական գործունեության հետ։
Ըստ նրա՝ 49- ամյա փաստաբանը իր մասնագիտական գործունեությունը ծավալում էր Երեւանում, իսկ մեկնել էր Լոռու մարզ՝ մասնակցելու թաղման արարողության։
Հիշեցնենք, որ նրա դիակը հայտնաբերվել է Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում։
Ըստ ոստիկանության՝ Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը հայտնաբերվել է բռնության հետքերով:
Փաստի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ «Սպանություն» հարուցվել է քրեական գործ։