Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսկ ծեծվողն ո՞վ է (տեսանյութ)

Հասարակություն
1b2ff8278c7c3e597c2bcba3dc3cdfaa

Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ, իրավապաշտպան Արման Վեզիրյանից վրեժ են լուծում: Համոզված է նույն կառույցի ղեկավար Միքայել Դանիելյանը։

Իրավապաշտպանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ապրիլի 30-ին մայիսի 6-ի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ իրավապաշտպանը հետեւել է Հայ Ազգայի Կոնգրեսի թեկնածու Արշակ Բանուչյանի քարոզչությանը:

Արման Վեզիրյանի խոսքերով՝ ոմն Տիգրան Մանուկյան փորձել է խոչընդոտել ՀԱԿ- երիտասարդների կողմից բուկլետների բաժանումը, իսկ երբ իրավապաշտպանը փորձել է հարթել միջադեպը, հարված է ստացել:

Արդյունքում թե իրավապաշտպանը եւ թե նրան հարվածող՝ Տիգրան Մանուկյանը հայտնվել են ամբաստանյալների կարգավիճակում. «Երկուսս ծեծել ենք, ում ենք ծեծել, չգիտենք»։

Արման Վեզիրյանն այսօր եւս մեկ անգամ պնդեց, որ գործը շինծու է, իսկ իր դեմ վկայություն տված Լենա Բադալյանը դատարանում հայտարարել է , որ չի ճանաչում իրավապաշտպանին։