Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կտրոնը վաճառում է Մայր Աթոռը

Հասարակություն
82a934652900371df6b6a60c1fa6a444

Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ Արտակ Մինասյանն «Ա1+»-ին է ուղարկել Սևանի Վազգենյան դպրատան ավտոմեքենայի կայանման կտրոնի լուսապատճենը:

Քաղաքացուն զարմացրել եւ զայրացրել է այն հանգամանքը, որ կտրոնի վրա, որպես վաճառող կազմակերպություն, նշված է Մայր աթոռ Սբ. Էջմիածինը:
«Հայ առաքելական եկեղեցին լրիվ է մոռացել իր նշանակությունը և կամաց-կամաց վերածվում է սովորական մի ՍՊԸ-ի»,- գրում է Արտակ Մինասյանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Սեւանի թերակղզու ընդհանուր ավտոկայանման հրապարակին, որտեղ կայանվում են հիմնականում տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկների եւ Սեւանա վանք այցելող ուխտավորների ավտոմեքենաները։