«Տաշիր»-ում գործադուլ էր հասունանում
«Տաշիր» առևտրի կենտրոնի աշխատողներն դժգոհում են, որ տօրինությունը որոշել է հանել ամսվա միակ հանգստյան օրը և աշխատանքային ժամերը 10:00 - 20:00 - ի փոխարեն դարձնել 10:00 - 21:00:
«Մեզ ստրուկի տեղ են դրել և բանեցնում են: Հերիք չի ընդամենը մեկ օր էինք ազատ հիմա ուզում են դրանից էլ զրկեն», - «Ա1 + » - ի հետ զրույցում ասաց «Տաշիր» առևտրի կենտրոնի աշխատողներից մեկը , ով հրաժարվեց ներկայանալ, բացատրելով, որ իրեն աշխատանքից կհեռացնեն։
«Ա1 + » հեռուստաընկերությունը չկարողացավ ներսում նկարահանումներ կատարել, սակայն աշխատողներից տեղեկացանք, որ «Տաշիր» առևտրի կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Վարոսյանը իրենց խոստացել է դեռ նման որոշում չկիրառել մինչև գործադիր տնօրեն Սուրեն Պողոսյանի հետ բանակցելը։
Նշենք, որ գործադիր տնօրեն Սուրեն Պողոսյանը գտնվում է Գերմանիայում։ Իսկ նվազագույնը վարձը,որը տրվում է տնօրինությանը իբրեւ կրպակի գումար. 250000 դրամ է ամսեկան։ Կրպակատերերն ունեն աշխատակիցներ, որոնք աշխատում են աշխատավարձով։