Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՆԱԵՎ ԵՌԱԿԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ

Սպորտ

Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետկան» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի եզրափակիչը, որտեղ մրցեցին «Փյունիկը» եւ «Միկան»:

1-ին կեսում տարածքային առավելություն ուներ «Փյունիկը», բայց չեմպիոնին չէր հաջողվում լուրջ սպառնալիք ստեղծել մրցակցի համար: «Միկան» նույնպես ձգտում էր սուր հակագրոհներ կազմակերպել, բայց ռեալ գոլային պահեր 1-ին կեսում չստեծվեցին: 2-րդ կեսը անցավ ավելի աշխույժ պայքարում եւ թիմերը սկսեցին ավելի ակտիվ գրոհել: 2 կողմերն էլ հաջողության հասնելու մի քանի լավ պահեր ստեղծեցին: Այնուամենայնիվ խաղի հիմնական ժամանակում դարպասի գրավում չառձանագրվեց եւ հաղթողին որոշելու համար ըստ կանոնակարգի նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ժամանակ էլ «Փյունիկի» կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը գրավեց «Միկայի» դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանի դարպասը եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին:

«Փյունիկը» հաղթեց եւ 3-րդ անգամ դարձավ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթակիր: «Միկան» 2-րդ անգամ հանդես եկավ սուպերգավաթի եզրափակիչում եւ 2 դեպքում էլ պարտվեց «Փյունիկին»: