Ուսանողները զեղչեր են ուզում (տեսանյութ)
«Ուսխորհուրդները կուսակցական շտաբեր չեն», «Միացում, պայքար, հաղթանակ» կարգախոսներով այսօր Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը երթ էր անցկացնում՝ շարժվելով Երևանի տարբեր համալարաններ։
«Երթը բողոքի երթ է, մենք նամակ ենք պատրաստել, հանձնելու ենք վարչապետին, նամակում 7 կետ է, որոնք վերաբերում են ուսանողների շահերին»,-ասաց Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Մհեր Ղազարյանը։
Ուսանողները պահանջում են իրենց համար զեղչային համակարգ կիրառել տրանսպորտի ոլորտում, բուհերի ներսում գործող ճաշարաններում, ինչպես նաև վերանայել ուսման վարձերը։
«Այն, ինչ մենք պահանջում ենք, կապված չէ մեծ ֆինասական խնդիրների հետ, այլ կապված է չնչին ուշադրության հետ»,-նշեց Մհեր Ղազարյանը։
Հասնելով կառավորության շենքի առջև՝ ուսանողները պահաջեցին, որ վարչապետը անձամբ իջնի և լսի իրենց պահանջները
Սակայն ուսանողներին վարչապետի փոխարեն հանդիպեց կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը, ով վերցրեց նամակը և խոստացավ, որ գրավոր պատասխանը կլինի օրենքով նախատեսված ժամկետներում։