Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալը կմասնակցի դատին (տեսանյութ)

Հասարակություն
b2995bc52fd0807666c6bef65cce8773

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը վերջապես կմասնակցի իր բողոքի քննությանը: Այսօր նման որոշում կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը՝ քննության առնելով ցմահ ազատազրկվածի միջնորդությունը:

«Վերաքննիչ բողոքում ներկայացված փաստերի քննարկմանն նա մասնակից կլինի եւ համատեղ այդ բոլոր հարցերը քննարկման», - դատական նիստից հետո «Ա1+»-ին ասաց Ենոքյանի պաշտպան Վահագն Մանուկյանը։

Դեկտեմբերի 3-ին վերաքննիչ դատարանի նիստը տեղի կունենա արտագնա կարգով` Նուբարաշեն ՔԿՀ-ում, որտեղ գտնվում է ցմահ դատապարտյալը:

Մհեր Ենոքյանը դատապարտվել է 1996թ. համակուրսեցուն սպանելու մեղադարքնով, սակայն մինչ օրս շարունակում է պնդել, որ անմեղ է; Այս անգամ նա հայց է ներկայցրել դատախազության դեմ, եւ պնդում է, որ իր գործով նոր հանգամքներ են ի հայտ եկել, որոնք դատախազությունը պարտավոր է դարձնել քննության առարկա:

Մինչդեռ, Մհեր Ենոքյանի հարազատները հույս չունեն, թե Վերաքննիչ դատարանը կբավարարի որդու բողոքը:

«Նրանք կարող է դատախազությանը սխալ հանեն, ձեւական հեորթական Էտապներ են», - «Ա1+»-ին ասաց Մհերի մայրը՝ Վարդուհի Օհանյանը։

Տիկին Վարդուհին դժգոհում է, որ որդուն կարողնում է տեսենել տարվա մեջ 3 անգամ միայն:

«Կեղտոտ պատուհաններով, հեռախոսով, որը եթե 3 հոգով գնաս, ով հետախոսի փողը դրել է ականջին, միայն նա է լսում, թե ինչ է խոսում», - տեսակցության պայմանները նկարագրում է դատապարտյալի մայրը։

Հարզատներին միայն մխիթարում է Մհերի համբերությունն ու պայքարելու համառությունը: Նրանք համոզված են, որ իրենց որդին մի օրա արդարացվելու է: