Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրը երեխաներին երկու օր է տեսնում (տեսանյութ)

Հասարակություն
63983310b388a74f224f4cb2be56fe2e

Գյումրիում գործազրկության տոկոսը առավել մեծ է տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների շրջանում: Այդ պատճառով էլ շատ ընտանիքներ ու հատկապես միայնակ մայրեր, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով, երեխաներին տեղավորել են գիշերօթիկ դպրոցներ և մանկատներ:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումները ցույց են տալիս, որ ծնող կամ ծնողներ ունեցող երեխաներին գիշերօթիկ, իսկ միանգամայն առողջ երեխաներին` հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատություններ տեղավորելու գործում, կարծես թե առանձնակի շահագրգռվածություն են ցուցաբերում այդ հաստատությունների տնօրենները:

Քաղաքի կենտրոնական մասում` ավտոկայանի հարակից տարածքում գտնվող տնակային ավանում բնակվող միայնակ կինը նույնպես իր երկու տղաներին տեսնում է միայն շաբաթ և կիրակի օրերին, երբ նրանք տուն են վերադառնում «Թռչունյան տուն» մանկատնից: