Բացահայտվել է չլիցենզավորված գործունեություն
ՕՀՎ 8-րդ բաժնի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այս տարվա ընթացքում արձանագրվել և պետական բյուջե գանձվել է 73մլն դրամ: ՊԵԿ քննչական և հետաքննչական վարչություններ է ուղարկվել 33 նյութ։ Իսկ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում պետբյուջե է գանձվել շուրջ 383մլն դրամ:
Օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնում օրերս ստացված տեղեկություններից պարզվել է, որ «Նորգալ» ՍՊԸ սեփականատեր և գործադիր տնօրեն, ճարտարապետ Աշոտ Երեմյանն ընկերության անվամբ նախկինում ստացված քաղաքաշինական փաստաթղթերի մշակման լիցենզիան 2011 և 2012 թվականներին պատվիրատուներին խաբեությամբ ներկայացրել է իբրև գործող փաստաթուղթ: Այդ ընթացքում վերջինս հասցրել է իրականացնել նաև զանազան ինժեներական կառույցների նախագծման, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության 37 պատվեր:
Պարզվել է նաև, որ ապօրինի գործունեության արդյունքում ընկերությունը ստացել է շուրջ 4մլն դրամի հասույթ,սակայն հաշվետվություն չի ներկայացվել։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։