A
A
Գրքեր՝ դպրոցներին
«Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012»-ի շրջանակներում եւ հայոց գրատպության 500-ամյակի առիթով «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատմական եւ բնագիտական գիտադարաններ է նվիրաբերել Հայաստանի երկու տասնյակից ավելի դպրոցների, ինչպես նաեւ Շուշիի Աբովյանի անվան դպրոցին։
Այս ձեռնարկով Հիմնադրամը միանում է տարվա ընթացքում տեղ գտած եւ մինչեւ 2013 թ. ապրիլի 23-ը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում իրականացվելիք գրատպության, ընթերցանության եւ գրավոր արժեքներին նվիրված միջոցառումներին։