Խունկ վառեցին Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
Երեւանցի Խաչատուր Չիլ-Ասլանյանը մշտապես հեռվից հետևել է կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին: Այսօր որոշել էր մոտենալ նրանց, հատկապես՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին։
Նա խունկ ծխեցրեց զոհվածների հիշտակին եւ հեռացավ։ Նրա հեռանալուց հետ՝ կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները կրկին հիշեցրին իրենց խնդիրների մասին:
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների խոսքերով երկու օր առաջ իրենք հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատակազմի ղեկավարին եւ նրանից պահանջել բնակարանների դիմաց իբրեւ փոխհատուցում նախատեսված ողջ գումարը:
8 տարիների ընթացքում նրանք փոխհատուցման միայն մի մասն են ստացել:
Գործադիր մարմնի շենքի մոտ հավավքածները զգուշացրեցին. իրենք այլեւս կորցնելու ոչինչ չունեն և պատասխանատու չեն իրենց քայլերի համար: