Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդանավը դուրս է եկել Էրզրումից

Հասարակություն
6b1e549541bc57bb762b49e1a555eb06

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի հայտարարությունը.

Թուրքական և նրանց հետևած մի շարք լրատվամիջոցներ շտապել են լուրեր տարածել, թե իբր թուրքական կողմի պահանջով Հայաստանից Սիրիա ուղևորվող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար բեռով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումում։ Սա իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն է։

Ըստ թուրքական կողմի հետ նախապես ձեռք բերված և հաստատված թռիչքուղու «Էր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռը վայրէջքը պիտի կատարեր Էրզրումում։ Այն պլանային էր, վայրէջք պիտի կատարեր Էրզրումում՝ զննում անցնելու համար։ Այդպես էր նաև նախորդ անգամ։ Մեր գլխավոր և միակ խնդիրը հումանիտար աղետ ապրող Սիրիահայ համայնքին և առհասարակ կարիքավոր սիրացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելն է, ինչին և ուղղված էլ մեր նախաձեռնությունը։
Արդեն օդանավը դուրս է եկել Էրզրումից և մեր ժամանակով ժամը 14:00 -ին վայրէջք կկատարի Հալեպում։