Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թող վարչապետն էլ այդ հացից ուտի

Հասարակություն
47da59eeca6e6382958ba33c52cfd0e3

Հացի քաշի նվազեցումն արդեն իսկ թանկացում է։ Հայաստանի սպառողների ընկերակցության նախագահ Միլետա Արիստակեսյանը հիշեցնում է՝ այս դեպքում մենք թանկ ենք վճարում պակաս քաշով հացի համար:


Տիկին Արիստակեսյանը պնդում է, որ չի կիրառվում կառավարության 2008 թվականի որոշումը, ըստ որի հացի քաշը պիտի հաստատագրված լինի, այսինքն` սպառողը պիտի հացի գնի հետ միասին տեսնի նաև հացի քաշը՝ համապատասխան պիտակի վրա.

«Այս հարցը չլուծվեց,որովհետև մեր սպառողը պահանջկոտ չի ,գնում է հաց,ամբողջը արհեստականորեն ուռեցված։ Կաղապարը պահպանված է, բայց քաշը պահպանված չի»:


Քաշը լրացնելու բազմաթիվ ձևեր գիտեն հացարտադրողները՝ սկսած խոնավությունը ավելացնելուց:

Սա ցույց են տվել ընկերակցության ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են ամբողջ Հայաստանում։

Մարզերում տիրող իրավիճակը չի տարբերվում մայրաքաղաքից: Ամենուր թերացումներ են արձանագրվել:

Ի դեպ, Հայաստանում խարդախություններ անում են նաեւ ցածրորակ այլուրից հացի արտադրության մեջ. «Առողջության համար օգտակար «սերի» հացին դոշաբ են տալիս, ճիշտ է դոշաբը վտանգավոր բան չի , բայց...»:

Հայաստանի սպառողների ընկերակցության մարկետինգի և մոնիտորինգների բաժնի պետ Ֆրունզե Հայթայանը ասաց,որ վերջին ամսվա ընթացքում հացը թանկացել է մոտ 10 տոկոսով:

Մեր հարցին,թե ով պիտի համակարգի ստեղծված իրավիճակը և ինչ միջոցներ են կիրառվում սպառողների շահերը պաշտպանելու համար պարոն Հայթայանը ասաց. «Դրա համար կան պետական կառավարման մարմիններ, որոնք ձեր ու մեր տված հարկերից աշխատավարձ են ստանում , նրանք պետք է կանխեն այդ ամենը ,ամենօրյա այցեր կատարեն, խանութները հսկողության տակ պահեն,հացի արտադրամասերում ստուգումներ կատարեն»:

Ֆրունզե Հայթայանը հիշեցրեց, որ անցած տարի վարչապետը որոշում է կայացրել այդ ստուգումները դադարեցնելու մասին. «Թող դադարեցնի, բայց թող վարչապետն էլ այդ հացերից օգտվի, թող բարի լինի այդ թերմշակված հացերից տանի իր տուն»: