A
A
Ռուսաստանը պարգեւատրեց Ծառուկյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դարձել է Ռուսաստանի 2012 թվականի տարվա մարդկանցից մեկը:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի կենսագրական ինստիտուտի մամուլի ծառայությունը,
Գագիկ Ծառուկյանը եւ Ուկրաինայի Դոնեցկի մարզի նահանգապետ Անդրեյ Շիշացկիին հաղթող են ճանաչվել «Համագործակցություն» անվանակարգում:
Մրցանակների են արժանացել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը («Պետական քաղաքականություն» անվանակարգ), Իոսիվ Կոբզոնը («Մշակույթ») եւ այլոք:
Բոլոր մրցանակները հանձնվել են նոյեմբերի 7-ին, Մոսկվայի Սուրբ Փրկիչ եկեղեցում: