A
A
Ջերմաստիճանը վաղվանից կնվազի
Նոյեմբերի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 9-ին երեկոյան ժամերին արևմտյան շրջաններում, 10-12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 10-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-12-ին հատկապես ցերեկը աստիճանաբար կնվազի` 6-8, արևելյան շրջաններում 12-14 աստիճանով:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։