Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանա լճի մակարդակը իջել է

Հասարակություն
b795f2e4aea0c4d67021a7ac806279a5

Կովկասում քաղցրահամ ջրի միակ խոշոր ռազմավարական պաշար հանդիսացող Սեւանա լճի մակարդակը իջել է:
Այն, ըստ «Էկոլուրի», անցյալ տարվա հոկտեմբերի ցուցանիշից` 1900 մետր 19 սանտիմետրից, ցածր է 3 սանտիմետրով:

Պատճառը այս տարի Սեւանից աննախադեպ քանակությամբ բաց թողնված ջուրն է:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի համաձայն, Սեւանից ոռոգման համար թույլատրվում է բաց թողնել առավելագույնս 170 միլիոն խմ ջուր:

Սակայն Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համատեղ ջանքերով Սեւանի մասին օրենքներում շատ արագ փոփոխություն կատարվեց, եւ լճից որոշվեց ոռոգման համար բաց թողնել մինչեւ 320 միլիոն խմ ջուր: