A
A
Տանիքն այրվել է
Նոյեմբերի 6-ին, ժամը 03.39-ին հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացի 29 շենքի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ արձագանքման խմբերը և ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.06-ին, մարվել` 04.19-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ մակերեսով և ջերմամեկուսիչ շերտը՝ 20 քմ:
Այրվել է խոտածածկ տարածք
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի մոտ՝ Արա լեռան լանջին, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը: Հրդեհը մարվել է ժամը 16.33-ին:
Այրվել է 7 հա խոտածածկ տարածք:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։