«Բամբիռին» Իռլանդիայում թույլ չեն տվել հանգստանալ (տեսանյութ)
120 ավելից համերգ, 9 ռոք փառատոն. Իռլանդիայում 9 ամիս տևած հյուրախաղերից հետո «Բամբիռը» կրկին Հայաստանում է: Խումբն այս ընթացքում հասցրել է հայտնի դառնալ ողջ Իռլանդիայում:
«Մեծ քաղաք, փոքր քաղաք մեծ բեմ, փոքր բեմ, նվագում ես արդեն, չես հասկանում ինչ է լինում, տրասնսի մեջ ես ընկնում ու սկսում ես նվագել»,- ասում է խմբի կիթառահար Նարեկ Բարսեղյանը։
Հայկական ֆոլկ տարրերով «Բամբիռի» երաժշտությունը իռլադական լսարանը ամենատարբեր կերպ է ընկալել. «Իրենք այնքան տարբեր մեկանաբանություններն էին տալիս, իհարկե, շատ լավ»,- անկեղծանում է «Բամբիռի» բաս կիթառահար Արման Քոչարյանը։
Ինչո՞ւ է խումբը մեկնել և ինչու հենց Իռլանդա:
«Մեր դեպքում մենք նաև գնացինք, որովհետև հոգնել էինք այստեղ պարապությունից, նաև նվագելու տեղ չկար, իսկ երբ անընդհատ փոխվում է հանդիսատեսը, անընդհատ այս բեմից այն բեմը խումբը իր մեջ նոր հատկանիշներ է գտնում»։
Իռանդական շրջագայութունների ընթացքում ընդամենը երեք օրում խումբը պատրաստել է նոր մինի ձայնասկավառակ, որը շուտով կթողարկվի և՛ Հայաստանում, և՛ Իռլանդիայում:
«Ալբոմը «Իմիթեյթ» պիտի կոչվի, հենց նույն երգի հիման վրա»,-նշեց ֆլեյտահար Արիկ Գրիգորյանը։
Երաժիշտները պատմում են, որ նոր ձայնասկավառակի 6 երգերը գրվել են ամռանը Իռլանդիայում։
Համերգներին, փառատոներին և ձայնագրություններին զուգահեռ բամբիռները հասցրին նոր «Ուրբան» երգի համար տեսահոլովակ պատրաստել, որի համար խմբին նկարահանող խումբ պետք չեկավ։ Ամբողջ տեսահոլովակը պատրաստել է Բամբիռի թիմը. «Տարօրինակ միտք եկավ գլուխներս, որ ամբողջ վիդեոն սկզբից տպենք, հետո կտրենք ու կտածները կոլաժի նման վերանկարենք»։
«Բամբիռը» դեռևս Հայաստանում կմնա մինչև տարեվերջ: Այդ ընթացքում խումբը պարբերաբար համերգներ կտա «Ստոպ» ակումբում: Առաջիկա համերգի օրն արդեն հայտնի է՝ նոյեմբերի 10-ը: Հետո նորից Իռլանդիա ու նոր շրջագայություններ Եվրոպայով: