Տապանաքարը՝ շրջված, խաչքարը՝ ջարդված
Մարտակերտում գտնվող՝ Վաչական Բարեպաշտի դմբարանը նորից ավերվել է: Գերեզմանի տեղում երկու մետր խորությամբ փոս է փորված, տապանաքարը շրջված, ընկած փոսի հատակին, մուտքի խաչքարը՝ ջարդված:
Այս մասին հայտնում է պատմաբան Բակուր Կարապետյանը,ով վերջերս մի արշավախմբի հետ կրկին եղել է Եղիշե առաքյալի վանքում /նախկինում՝ ՆերսՄիհր Սուրբ ուխտ կամ Ջրվշտիկ հեթանոսական մեհյան, ԼՂՀ, Մարտակերտի շրջան/:
Այս վանական համալիրում է գտնվում Հայոց հյուսիս-արևելքի և ողջ Աղվանքի թագավոր Վաական Բարեպաշտի /484-513 թթ./ դամբարանը:
«Ինձ հայտնեցին, որ թագավորի շիրիմը 1992-ի ամռանը ավերել են ադրբեջանական բանակի սպաները, որոնք այստեղ ոսկի են փնտրել /այս տարածքը մի քանի ամիս օկուպացվել էր ադրբեջանական բանակի կողմից/:
Սակայն մինչ այդ՝1980-ականներին գերեզմանը տեսել եմ փորփրած, տապանաքարը տեղաշարժված, թագավորի ոսկորները ցիրուցան արված: Ես հավաքել էի մասունքներն ու կրկին թաղել նույն տեղում»,- Ֆեյսբուքյան իր էջում նշում է Բակուր Կարապետյանը։
Վաչական Բարեպաշտը հիմնել է տարվա օրերի թվով եկեղեցիներ: Նա այստեղ է տեղափոխել Սուրբ Եղիշեի մասունքները, նրա հիշատակին կանգնեցրել քանդակազարդ հուշասյուն, որը պահպանվել է մինչև հիմա և ագուցված է եղել վանքի հյուսիսային պատի մեջ: Պատը փլուզվել է երկրաշարժից, Եղիշեի հուշասյունը թողել քարակույտի տակ:
«Մենք ոչ մի կերպ չենք կարողանում պահպանել մեր թագավորների հիշատակը, թույլ ենք տալիս, որ օտարները ավերեն մեր նախնիների սրբավայրերը, քամուն տան մեր թագավորների մասունքները»,- ցավով արձանագրում է պատմաբանը։
Լուսանկարը՝ Բակուր Կարապետյանի