Բաթումի –Երևան. երաժշտական նախագիծ
Բաթումիի Ռևազ Լագիձեի անվան երաժշտական դպրոցի սաներն այսօր Երեւանի Առնո Բաբջանյանի անվան համաերգասրահի բեմում էին:
Նրանք համատեղ համերգային ծրագրով հանդես եկան Երևանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաների հետ:
Մշակութային համագործակցության այս ծրագիրը իրականացվում է արդեն 6 տարի:
Ալեքսանդր Աճեմյանի որդին արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը «Ա1+»-ին հայտնեց ,որ իր հայրը և Ռևազ Լագիձեն երկար տարիներ համագործակցել են և եղել են մտերիմ ընկերներ:
Մշակութային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության սկիզբը դրել են Յուրի Բաշխյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի տնօրենն ու Բաթումիի քաղաքապետարանը:
Բաթումիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Թամազ Նիկոլաշվիլին «Ա1+»-ին ասաց. «Ես երբեք չեմ հոգնի ասել,որ աշխարհում ամենակարևոր բանը դա ընկերությունն է, թե ժողովուրդների և թե նրանց երեխաների միջև»:
Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անուշ Խաչատրյանը վրացի մի կոմպոզիտորի կողմից նույնիսկ երաժշտական ստեղծագործություն է նվեր ստացել և այն կատարեց համերգի ժամանակ:
Այս համերգից հետո Բաթումիում կսպասեն մեր երեխաներին: