Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիան» կրկին պարտք է

Հասարակություն
8a4bc2eca98a4aebd1af3c8a1aa52677

«Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնը հայտնվել է ֆինանսական լուրջ խնդրի առջեւ: Oդանավակայանին կենտրոնիպարտքը կազմում է 14.5 մլն դրամ եւ չմարելու դեպքում նրանց կարող են այնտեղից հանել: «Եթե մեզ չթողեցին օդանավակայանում գործել, այստեղ ոչ ինքնաթիռ կմտնի եւ ոչ էլ դուրս կգա: Իսկ եթե թռավ էլ ինքնաթիռը գնալու է կործանման», -ասաց ընկերության փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել  Մանուկյանը:
Իսկ այս ճգնաժամի «մեղավորը» , պարզվում է, «Արմավիան» է։

Պավել Մանուկյանն այսօր «Ա1+»-ին հայտնեց, որ «Արմավիան» ընկերությանը 94 մլն դրամ է պարտք իրենց ` 2 տարվա աշխատանքի դիմաց:

«Զվարթնոցն» ինքնաթիռների անձնակազմին օդերեւութաբանական տեսություն է ներկայացնում։ Իսկ յուրաքանչյուր թռիչքի դիմաց «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը կենտրոնին պարտավոր է վճարել 33 հազար դրամ:

Խնդրի մասին, ընկերության փոխտնօրենի խոսքերով, տեղյակ են բոլոր պատկան մարմինները:

Ի դեպ, ընկերությունն ունի 72 աշխատող եւ նրանցից շատերը 24 ժամյա աշխատանքի դիմաց ստանում են ընդամենը 35000 դրամ աշխատավարձ: