Ծովակից դուրս կգա՞ Մեսին (տեսանյութ)
11- ամյա Նարեկ շատ է սիրում ֆուտբոլը, երազում է Մեսիի նման հարձակվող դառնալ: Սակայն Նարեկը ծնվել եւ ապրում է Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում, որը չունի ֆուտբոլի դաշտ:
Նարեկի եւ նրա ընկերների երազանքը իրականություն դարձնելու համար World Vision ընկերությունը եւ Գերմանիայի դեսպանատունը լուծում է առաջարկում:
Նոյեմբերի 4-ին Երեւանում անցկացնել 3.5 կմ բարեգործական քայլաթոն:
Նրանք, ովքեր պատրաստ են այս երեխաներին ֆուտբոլի դաշտ նվիրել, քայլաթոնին մասնակցելու համար պետք է տոմս գնեն, որի արժեքը 10 հազար դրամ Է։
Մինչեւ 16 տարեկան երեխաներն եւ ուսանողները միջոցառմանը կարող են մասնակցել` վճարելով ընդամենը 5 հազար դրամ:
«Մեր նպատակն է նաեւ սերմանել, խթանել այն բարեգործության մոտեցումը եւ զգացմունքը եւ կուլտուրան »,- World Vision ընկերության Ծրագրերի մշակման եւ որակի ղեկավար Լիանա Պողոսյանը:
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում պրոֆեսիոնալ եւ ամուր ֆուտբոլի դաշտ կառուցման համար անհրաժեշտ է 22,000 եվրո, որից 8000 եվրոն արդեն տրամադրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը:
Նույն գյուղի բնակիչ , ֆուտբլի մարզիչ Կամո Պետրոսյանը խոստանում է, որ դաշտի կառուցումից հետո բոլորի հույսերն ու սպասելիքները կարդարեցվեն.
10 տարվա մեջ որ Ծովակը ճանաչված ֆուտբոլիստ տա, դա Հայաստանի համար մեծ պատիվ է: