Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պատրաստ ենք, իսկ դու՞ք» (տեսանյութ)

Հասարակություն
15bb18c1372ee05f6f45bc66a95bc7f2

Այսօր մեկնարկեց Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի նախաձեռնած ՙՀանրային երկխոսության և համայնքային զարգացման» երկօրյա համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության քառամյա (ՔՀՏԻԱ) ծրագրի միջանկյալ արդյունքները:

Համաժողովի ընթացքում բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Փոխվարչապետը, գնահատելով Քաունթերփարթ Ինթերնեշնլի համագործակցությունը Հայաստանի 43 գյուղական և քաղաքային համայնքների հետ, նշեց, որ գլխավոր ձեռքբերումը քաղաքացիների և ՏԻՄ-երի միջև համագործակցության և վստահության մթնոլորտի ձևավորումն ու քաղաքացիական հասարակության հզորացումն է: Պարոն Գևորգյանը նշեց, որ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող աշխատանքները համահունչ են Կառավարության՝ տարածքային զարգացման հայեցակարգին և ընդգծեց դրանց համակարգային նշանակությունը:

ԱՄՆՄԶԳ առաքելության տնօրեն Քերեն Հիլլիարդը, իր խոսքում արժևորելով համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության միջև, պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը տեղական ինքնակառավարման համակարգի հզորացման ուղղությամբ: Տիկին Հիլլիարդը նշեց, որ տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման գործում քաղաքացիների մասնակցությունը, դերը և նվիրումը հաջողության գրավականն են: Կարևորելով քաղաքական կամքը և համայնքների աշխատելու պատրաստակամությունը՝ տիկին Հիլիարդն ասաց. «Խոսքն ավարտելու և գործի անցնելու ժամանակն է: Մենք պատրաստ ենք, իսկ դու՞ք»:

«Հայաստանի համայնքների հաջողությունը հենց Հայաստանի հաջողությունն է: Մեզ համար անսպասելի էին այն նվիրումն ու ջանքերը, որ մեր գործընկեր համայնքները ցուցաբերում են ուժեղ Հայաստան կառուցելու մեր ընդհանուր տեսլականն իրագործելու համար: Վերջին 2 տարիների ընթացքում ավելի քան 6000 մարդ մասնակցել է ռազմավարական պլանավորման համայնքային հանդիպումներին, ինչը միանշանակորեն խոսում է Հայաստանի քաղաքացիների մեծ կամքի մասին»,- ասաց Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Ալեքս Սարդարը ՔՀՏԻԱ ծրագրի երկու տարվա արդյունքներն ամփոփելիս:

Հայաստանի 43 համայնքներից ժամանած համաժողովի մասնակիցները ներկայացրեցին և քննարկեցին անցյալ 2 տարվա ընթացքում ՔՀՏԻԱ շրջանակներում իրականացրած իրենց ծրագրերը: Նրանք խոսեցին իրենց հաջողությունների, քաղված դասերի մասին և կիսվեցին մասնակցային համայնքային պլանավորման ուժեղացման գործում քաղաքացիական ակտիվության դերի մասին իրենց պատկերացումներով: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստները ակտիվ քննարկում ծավալեցին համայնքների երկարաժամկետ ռազմավարական պլանավորման, հանրային-մասնավոր ոլորտների համագործակցության, համայնքի զարգացման ապահովման գործում արտաքին ռեսուրսների ներգրավման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հետագա զարգացման վերաբերյալ: