Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոնից վտարվածները կտրեցին Սարգսյանի ճամփան (տեսանյութ)

Հասարակություն
cd9f6728f0ffc0a607dea57f0caed0b5

«Հանձնաժողովի նախահագը ձեր ներկայացուցիչների հետ խոստացավ էս-էս ժամկետներում, ես էլ ձեզ հետ սպասում եմ էս ժամկետներին: Մինչև նոյեմբերի մեկը»,- ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Սա սեպտեմբերի 27-ի ՀՀԿ նիստից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Բուզանդ, Արամ և Եկմալյան փողոցների բնակիչների հետ հանդիպումից մի հատված է, որտեղ նա բնակիչներին խոստանում է, որ մինչև նոյեմբերի 1-ն իրենց խնդիրները կլուծվեն:

Այսօր նոյեմբերի 2-ն է, սակայն ըստ բնակիչների՝ այս ընթացքում ոչինչ չի փոխվել: Այսօր նրանք կառավարության դիմաց սպասել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն. «Ինքը մեջտեղի դռնից փախավ, չկանգնեց, որ ժողովրդի հետ խոսեր, որ իմանայինք ինչ են արել»,-նշեց Եկմալյան փողոցի բնակիչ Ֆլորա Սարուխանյանը:

Արդեն 6-8 տարի է, ինչ Բուզանդ, Եկմալյան և Արամի փողոցի բնակիչները սպասում են իրենց բանակարններին: Ինչպես իրենք են ասում՝ պետական կարիքների համար իրենց տները վերցրին` դրա դիմաց առաջարկելով բնակարան Արամի 70-82 շենքում: Նրանք համաձայնվել են, սակայն այստեղ էլ փաստի առաջ են կանգնել.

«Նույն բնակարանները վաճառվել են մի քանի հոգու, 4-5 հոգու հետ պայմանագրեր են կնքված: Այս շենքը 150 բնակարան ունի, մոտ 520 պայմանագիր ա կնքված»,- ասում է Բուզանդ փողոցի բնակիչ Լևոն Մնացականյան:

Բոլոր բնակիչներն էլ միաբերան ասում են՝ եթե իրենց բնակարանի հարցը չլուծվի, ծայրահեղ քայլերի կդիմեն:

«Եթե հանկարծ իմ բնակարանում ինչ- որ մեկն ապրեց, թող ինքը իրա կյանքի մասին մտածի»,- ասում է Սոնա Մաղաքյանը:

Իսկ Եկմալյան փողոցի բնակիչ Ֆլորա Սարուխանյանը զգուշացնում է. «Այ կդառնանք պոտենցիալ մարդասպաններ ու ես թույլ չեմ տա իմ վերանորոգած տան մեջ ինչ որ մեկն ապրի»: