Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անասնակեր է այրվել

Հասարակություն
0092506fc20a3c5b1dfc7f89cc05d1dc

Նոյեմբերի 1-ին, ժամը 13.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում' Վարդենիսի Կամոյի փողոցում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.45-ին, մարվել՝ 14.50-ին:

Հ. Ասատրյանին պատկանող տան մոտ այրվել է 400 հակ անասնակեր:

 Վտանգը չեզոքացվել է

 Նոյեմբերի 1-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական 29/6 շենքի տանիքից մետաղյա կառուցատարր է պոկվել և կախվել, որը վտանգ է սպառնում անցորդներին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն անվտանգ իջեցրել են տանիքից կախված մետաղյա կոնտրուկցիան կառույցը:

 Փրկարարներն օգնում են հիվանդանոց տեղափոխել

Նոյեմբերի 1-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան
11ա շենքի 4-րդ բնակարանի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում տանից իջեցնել՝ ծանրամարմին լինելու պատճառով:
     Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը:

Փրկարարները տանից անվնաս իջեցրել են 1926 թ. ծնված Տիգրան Տիգրանյանին:

Վերջինիս տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Թունավորում դեղորայքի չարաշահումից

 Նոյեմբերի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում Գրիբայեդովի 26 շենքում գտնվող գեղեցկության սրահից դեղորայքի չարաշահումից թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1989 թ.  ծնված Գայանե Ներսիսյանը:

Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: