Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աստղիկ Գևորգյանին՝ ոսկե մեդալով

Հասարակություն
0f19994863c94ed568e71a6123075465

Բազմամյա բեղմնավոր գործունեության, մեծ վաստակի, Երևանի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցության, ինչպես նաև ծննդյան օրվա կապակցությամբ, գրող, լրագրող, հանրային խորհրդի անդամ, Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը , Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Ավագանու հերթական նիստում հոբելյարին հանձնելով պատվավոր պարգևը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական մեծ եռանդ ու ակտիվ մասնակցություն Երևանի ավագանու աշխատանքներում՝ ի շահ մեր սիրելի մայրաքաղաքի ու նրա բնակչության։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի խոսքերի ու գնահատանքի համար՝ Աստղիկ Գևորգյանը վստահեցրել է, որ այսուհետ նույնպես ուժերի ներածին չափ անելու է հնարավորը հանուն Երևանի գեղեցկության ու հարմարավեըության, հանուն երևանցու բարեկեցության ու բարօրության։

Այս մասին հայտնում է Երևանի քաղքքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։