Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի վրա հարձակվում են Չինաստանից (տեսանյութ)

Հասարակություն
8c224ad0ebd6051db605d921dd1772c9

Տաջիկստանից և Ռուսաստանից հետո Հայաստանն ինտերետային վտանգների տեսակետից ամենախոցելի երկիրն է։

Սա Կասպերսկի լաբարատորիայի 2012 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներն են, որի հետ համաձայն չի «Ինտերնետ հասարակություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը։

Ըստ մասնագետի՝ նման տվյալների հրապարակման վերաբերյալ Կասպերսկու բացատրությունը համոզիչ չէ, սակայն չի ժխտում, որ հայաստանյան հասարակության գիտելիքները համակարգչային անվտանգության տեսանկյունից շատ ցածր են.

«Երկրի բոլոր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է անցնեն «Լինուքսի» օգտագործման, որը համակարգիչը վիրուսներից պաշտպանելու ճանապարհներից մեկն է»։

ABC Դոմեյնի համակարգչային ադմինիստրատոր Արման Խաչատրյանն իր հերթին նշեց, որ հայաստանյան կայքերի վրա ամենաշատ հարձակումները լինում են Չինաստանից. « Հիմնական հարձակումները Չինաստանից են, սակայն միայն տեղադրված ինֆորմացիայից հասկանալի է դառնում, թե որ երկիրն է իրական պատվիրատուն։ Հիմնականում բոլոր ճանապարհները տանում են Ադրբեջան»։

Ըստ մասնագետի՝ եթե նախկինում ինտերնետային վիրուսները վնասում էին համակարգիչները և ջնջում ծրագրերը, ապա այսօր դրանք հավաքում են մարդկանց մասին կարևոր տեղեկությունները, որոնք ինչ - որ ժամանակ անց օգտագործվում են։

«Եթե պետական կառավարման մարմինների կայքերը գտնվում են հսկողության տակ, ապա նույնը չենք կարող ասել տեղեկատվական կայքերի մասին, որոնք հիմնական ուշադրության կենտրոնում են և խոցելի են» ։

«Ինտերնետ հասարակություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը, անդրադառնալով առաջիկա նախագահի ընտրություններին, նշեց, որ կայքերը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար կանցկացվեն սեմինարներ կայքերը հնարավոր հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ .

« Նման սեմինար կազմակերպվել է նաև ԱԺ ընտրությունների ժամանակ։ Ցանկացած կարևոր իրադարձություն ինչպիսին ընտրություներն են, ուշադրություն է գրավում և հարկավոր է ուժեղացնել պաշտպանվածությունը»։

Իսկ այն հարցին, թե ԱՄՆ փոթորկի հետեւանքով ինչքանով են պաշտպանված հայկական այն կայքերը, որոնց սերվերը գտնվում է Միացյալ նահանգներում, Գրիգորի Սաղյանն ասաց . « Դրսում կայքերի պաշտպանվածությունը կախված է, նրանից թե ով է ապահովում տեղակայնման ծառայությունը։ Եթե լուրջ ընկերություն է, ապա կայքերը պաշտպանված են» ։