Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանը չի եկել

Հասարակություն
490e6419c4fb4b2ff9bc73325104cb09

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը քիչ առաջ մեկնարկած դռնփակ նիստում քննարկելու է քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումի վերաբերյալ հանձնաժողովի որոշման նախագիծը: Զեկուցողը հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն է:

Սա հանձնաժողովի կողմից քննության առնված առաջին դիմումն է: Քաղաքացին խնդրել էր քննել հունիսի 21-ին ԱԺ մուտքի մոտ իր և ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանի միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում պատգամավորի վարքագիծը, մասնավորապես, նրա կողմից էթիկայի կանոնները խախտելու հարցը և կայացնել համապատասխան որոշում:

Հոկտեմբերի 16-ի նիստում հանձնաժողովը լսել է նաև Գասպարիի դիմումի, ինչպես նաև հարցին առնչվող մյուս նյութերի վերաբերյալ պատգամավոր Ս.Ալեքսանյանի պարզաբանումներն ու դիրքորոշումը:
Նիստին հրավիրված էին և՛ դիմումատուն, և՛ պատգամավոր Ալեքսանյանը, սակայն եկել է միայն Գասպարին:

«Փաստինֆո»