Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ են ճկույթ կտրում (տեսանյութ)

Հասարակություն
6dfeaba1133f3a5d73cba466a151a8d9

Դատապարտյալներն իրենց վնասում են նաեւ Էստոնիայում եւ Հունգարիայում,-այսպիսին է Արդարադատության նախարարի բացատրությունն այն հարցին, թե ինչու՞ են մեր մոտ ճկույթ կտրում.

«Մարդը պարզապես ինչ-որ բաներ է սկսում մտածել, ազատության համար սկսում է ինչ-որ բան անել»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Բերան կարող դատապարտյալների արարքի բացատրությունը նույնպես ունի նախարարը։ Նրանք իրենց շուրթերի մեջ ունեն համապատասխան անցքեր, նրանց համար սովորական բան է դարձել բերան կարելը. «Ոնց որ աղջիկները ականջող են կրում, էդպես էլ իրենց համար էդ կարելն ա»։

Այնուամենայնիվ, ինչու՞ են նրանք ճկույթ կտրում եւ ուղարկում լրագրողներին կամ ինչու՞ են բերան կարում։ Հրայր Թովմասյանը կարծում է, որ այդպիսի արարքների համար պատճառ միշտ էլ կգտնվի։

Ասենք, «Նուբարաշենում» նստած դատապարտյալը չի ուզում տեղափոխվի «Գորիս» քրեակատարողական հիմնարկ.

«Էդ մարդը 20 անգամ ասենք, պատասխանատվություն ա ենթարկվել, իսկ ավելի փակ ռեժիմը մեզ մոտ Գորիսն ա, ուղարկում ենք Գորիս, իսկ ինքը չի ուզում, որովհետեւ գիտի, որ էնտեղ պայմաններն այո ավելի խիստ ալինելու իր համար»։

Ճկույթ կտրողի մասով պարզաբանումն առանձին էր՝ նրա կինն ու մայրը վիճել են, ինքը ցանկացել է տուն գնալ եւ հարթել այդ վեճը։ Նրան բաց չեն թողել. «Դուք ի՞նչ եք ուզում էս դեպքում, նախարարն ի՞նչ անի, ընտանեկան վեճերը փորձի լուծե՞լ»։

Նախարարը ներկայացրեց իր լուծումները՝ օպտիմալացնել քրեակատարողական հիմնարկները եւ ծախսերն ավելի շատ ուղղել դեպի աշխատողների եւ դատապարտյալների պայմանների բարելավմանը. «Ինչին կամաց-կամաց գնում ենք»։