Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիստ Լոս Անջելեսում

Հասարակություն
972e715904cc971a7a3a9fcf4de263c7

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո կայացավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվեց ենթահանձնախմբեր ստեղծելու առաջարկը: Նախատեսվում է, որ ստեղծվելիք ենթահանձնախմբերը աշխատեն հետևյալ ուղղություններով` հանրային կապեր, ֆինանսական հարցեր եւ միջհամայնքային կապեր: Ենթահանձնախմբերում կընդգրկվեն տվյալ ոլորտների մասնագետներ` հանձնախմբի անդամ կառույցների առաջարկով:

Նիստի ընթացքում որոշվեց նաև ակտիվացնել հանձնախմբի գործունեությունը. նիստերը կգումարվեն ամիսը երկու անգամ պարբերականությամբ:

Այս մասին ԱԳՆ մամլո ծառայությունը։