Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնիկ Ավետյանը հոգեբանորեն պատրաստ չէ

Հասարակություն
bf90bc7b863347fc14ff58492127099e

«Հարսնաքարի» գործով դատավարությունն այսօր դեռ չսկսված՝ ընդմիջվել է, քանի որ գործով տուժող Արտակ Բայադյանը ցանկացել է հարցաքննվել նստած:

Սա հարուցել է գործով անցնող ամբաստանյալների պաշտպանների դժգոհությունը:

Նրանք նշել են, որ այս կերպ Արտակ Բայադյանին պաշտպաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը կարող են հուշել, թե ինչպես պատասխանեն հարցերին եւ պահանջեցին, որ իրենց պաշտպանյալներն էլ նստեն իրենց կողքին: Մինչ այժմ ամբաստանյալները նստում էին պաշտպանների հետեւում:

Դատավոր Դավիթ Հարությունյանը ժամանակ տրամադրեց դահլիճը այդ կերպ կահավորելու համար:

Այսօրվա դատական նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանը նրա ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանը բացակայում է երկրից, իսկ ահա Գառնիկ Ավետյանը, ինչպես նշել է Տիգրան Եգորյանը, հոգեբանորեն պատրաստ չէ ներկա գտնվելու դատական նիստերին: