Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահարոն Ադիբեկյանն էլ է մտահոգ

Հասարակություն
fa852c95407c92a6eba1dc6fa09aacbb

11 երեխաների մայր Արմենուհի Մանուկյանը, ում ամուսինը արցախյան պատերազմի մասնակից և երկրորդ կարգի հաշմանդամ է, ամսեկան պետությունից ստանում է 68.500 դրամ:

«Ես 6 աշակերտ եմ դպրոց ճանապարհում և կարծում եմю բոլորի համար էլ պետք է պարզ լինի, թե ինչ վիճակում ենք մենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց Արմենուհի Մանուկյանը։

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանն ասաց, որ ինքը նույնպես բազմազավակ մայր է, ունի հինգ երեխա, սակայն մինչև օրս պետությունից որևէ աջակցություն չի ստացել. «Չեմ էլ դիմել, որովհետև չկա նման ծրագիր, նման օրենք Հայաստանում, անկախությունից հետո այս դաշտը բաց է մնացել։ Տարբերակում չկա թե քանի երեխա ունեցողն է համարվում բազմազավակ»։

Ըստ ՀԿ-ի տվյալների` Հայաստանում կա 200 բազմազավակ ընտանիք, սակայն այլ պաշտոնական տվյալներ պետությունից իրավաբան Մարգարիտա Հովսեփյանը չի կարողացել ստանալ. «Հարցում եմ կատարել վիճակագրական ծառայությանը, ինձ այդ հարցին չեն պատասխանել, և կարծում եմ, չի էլ լինի պատասխանը, քանի դեռ այս մասով օրենք, սահմանում չլինի»։

«Սոցիոմետր» սոցիոլագիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանն էլ ներկայացրեց ՄԱԿ-ի վիճագրական տվյալները, ըստ որոնց, դարավերջին Հայաստանում լավագույն դեպքում կապրի 1,5 մլն.-ից 1 մլն 750 հազար մարդ. «Չնայած մենք տարեկան ունենում ենք 44-45 հազար ծնունդ՝ արտագաղթի պայմաններում , մենք ունենք նաև մեխանիկական կրճատում»։

Հիշեցնենք, որ «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ-ն օրեր առաջ ցույց էր կազմակերպել Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց, որով պահանջում էին ընդունել իրենց նամակ-փաթեթը, որով ՀԿ-ն պահանջում է իրենց Կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակ տալ։ Սերժ Սարգսյանը մակագրել էր նամակը, սակայն նամակին, ըստ ՀԿ-ի նախագահի, դեռևս ընթացք չի տրվել։