A
A
Մարդահամարի նախնական տվյալները
Հայաստանում անցկացված մարդահամարի վիճակագրական մշակման աշխատանքների առաջին փուլի արդյունքներն արդեն հայտնի են:
Այսօր ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը լրագրողներին ներկայացրեց նախնական տվյալները: Մարդահամարն անցկացվել է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը:
«2001թ.մարդահամարի համեմատությամբ առկա բնակչության թվաքանակն` ըստ հաշվառման պահի՝ նվազել է 13.823 մարդով, իսկ մշտական բնակչությանը` 194.157 մարդով: Հայաստանի մշտական բնակչության 36.7 տոկոսը կազմում է գյուղական բնակչությունը, իսկ 63.3 տոկոսը` քաղաքայինը»,-հայտնեց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա նշեց նաև, որ 2011թ. մարդահամարի վերջնական արդյունքները կհարապարակվեն 2013թ.: